Մասնաժողով-2016-2017

Փետրվարի 21

  • Առարկայական օլիմպիադաների մասնակցության մասին մասնախմբերի ղեկավարների հաղորդումը

Անգլերենի և ռուսերենի առարկայական օլիմպիադաներին մասնակցել են ընդհանուր առմամբ 15 սովորող՝ 2 սովորող՝ ռուսաց լեզվի և 13 սովորող անգլերենի։ Արդյունքները ուղարկվեցին բավականին ուշ՝ օլիմպիադայից մեկ շաբաթ հետո և մեր սովորողներից որևէ մեկը ըստ այդ արդյունքների չէր հաղթահարել 8 բալի շեմը։ Սակայն պետք է նշեմ, որ օլիմպիադային մասնակցել են բացառապես գիտակ, անգլերեն լեզվին լավ տիրապետող սովորողներ։ Բոլոր սովորողները մինչ մարզային փուլին մասնակցելը դպրոցում անցել են դպրոցական փուլը և մասնակիցներից ընտրվել են այն սովորողները, ով հաղթահարել էր 15 բալի շեմը։ Դպրոցական փուլին սովորողները հիմնականում ստացել էին 17-19 բալ։ Օլիմպիադայի կայքում առաջադրանքները հրապարակելուց հետո փորձնական կանցկացվի ևս մեկ սոտւգում, քանի որ ունեմ կասկած, որ սովորողների աշխատանքները կամ թերի են ստուգվել կամ էլ կողմնակալ։

Սովորողները միաձայն դժգոհեցին դպրոցներում իրենց հանդեպ դրսևորած ընդգծված տհաճ վերաբերմունքից։

  • Մարտի ուսումնական նախագծեր. դպրոցների, մասնախմբերի ղեկավարների հաղորդումը

Դասավանդողները մասնակցում են օրացույցով նախատեսված մարտ ամսվա սոտւգատեսներին։ Մարտ ամսվա անելիքները հրապարակված են և հրապարակվում են փետրվարից-մայիս անհատական պլաններում։

___________________________________________

Հունվարի 10

Դասավանդողների սեպտեմբեր-դեկտեմբերի հաշվետվությունների վերլուծություն. առաջարկություններ փետրվար-մայիսի հաշվետվությունների ձևի մասին:

Դասավանդողների հաշվետվությունները՝ այստեղ

Օտար լեզվի մասնախմբի դասավանդողները մինչև դեկտեմբրի 30-ը ներկայացրել են իրենց հաշվետվությունները՝ հրապարակելով դրանք իրենց բլոգներում (հաշվետվություն չի ներկայացրել միայն Նարինե Բարսեղյանը):

Դասավանդողները իրենց հաշվետվությունների մեջ ներկայացրել են սեպտեմբերից դեկտեմբեր իրականացրած առարկայական ամենօրյա դասընթացները, դրանց արդյունքում ստացված ֆիլմերը, մեդիագրքերը, այլ մեդիանյութերը: Ներկայացված են նաև սեպտեմբերից դեկտեմբեր իրականացրած նախագծերը, դրանց ընթացքը, արդյունքները:

Որոշ նախագծերի հղումներ.

  1. Համատեղ նախագիծ-«Happy English»-Անի Մրտեյան, Տաթև Ալեքսանյան, Իրինա Ապոյան
  2. Ժաննա Հակոբյան-«Тадиционный хлеб разных стран»
  3. Աննա Գանջալյան-Թարգմանչական նախագիծ

Ֆլեշմոբի կազմակերպմանը մասնակցել են Ժաննա Հակոբյանը, Թամարա Հակոբյանը, Սեդա Այվազյանը, Գայանե Փարվանյանը:

Անգլերենի ֆլեշմոբի նախագիծը իրականացնում է Յուրա Գանջալյանը

Թարգմանություններ-Սեդա Այվազյան, Ռինա Շագինյան, Աննա Մարության, Իրինա Ապոյան,

Հոդվածներ-Անի Մրտեյան,  Յուրա Գանջալյան,

Առաջարկ.

Հաշվետվությունների նմանօրինակ ուսումնասիրությունը այդքան էլ արդյունավետ չէ, քանի որ կիսամյակի ընթացքում դասավանդողների բլոգները անընդհատ ուսումնաիրվում են, կատարվում դիտարկումներ, քննարկվում նախագծերը, մասնակցությունները ստուգատեսներին և այլն: Ստացվում է, որ նույն աշխատանքը մի քանի անգամ դիտարկվում է: Այն դասավանդողների հաշվետվությունները, որոնք որէ լրացուցիչ աշխատանք չեն արել (թարգմանություններ, հոդվածներ, հետաքրքիր նախագծեր, ճամփորդություններ, մասնակցություններ այլ սեմինարների, դասընթացների, ֆլեշմոբի և այլն) որէ կարոր բան չեն ասում, այլ ուղղակի կրկնում են իրենց տարվա ընթացքում ամենօրյա անելիքների նկարագիրը: Իսկ դա առանց հաշվետվության էլ դիտարկվում է:

Առաջարկում եմ, որ հաշվետվության մեջ նշվեն դասավանդողի այն աշխատանքները, որոնք ինքը անում է իր շաբաթական դասաժամերի քանակից դուրս: Դրանք կարող են լինել նաև այն նախագծերը, որոնք ներառված են այդ դասաժամերի մեջ, սակայն ունեն կամ ունեցել են հետաքրիր կամ անսպասելի արդյունք, ընթացք: 

__________________________________________

Դեկտեմբերի 20

2016-2017 ուսումնական տարվա սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին սովորողների ուսումնական գործունեության գնահատման մասին

Սովորողների գնահատաումը իրականացվում է հաշվի առնելով սովորողի հետևյալ գործունեության ձևերը.

  1. Բլոգում հրապարակված նյութեր
  2. Դասարանական աշխատանք՝ դասերին ակտիվ լինելու, պատասխանելու, թիմով կամ անհատապես աշխատելու և այլն
  3. մասնակցություն ֆլեշմոբերին
  4. Մասնակցություն ստուգատեսներին
  5. Լրացուցիչ կրթության առաջադրանքների կատարում

___________________________________________

Նոյեմբերի 22

  1. «Ուսումնական ձմեռ» նախագծի բովանդակության և կազմակերպման մասին մասնախմբերի ղեկավարների հաղորդումը

դեկտեմբերի 26 — 2017թ. հունվարի 8

Օտար լեզվի «Ուսումնական ձմեռ» նախագիծը իրականացվելու է առցանց ռեժիմով՝ ձմեռային նախագծերով, ստուգատեսների նախապատրաստական աշխատանքներով, eTwinning միջազգային ծրագրի նախագծերով: Կհրապարակվի ամանորյա կարաոկեների բազմալեզու շարք:

Դասավանդողները սկսել են իրենց բլոգներում հրապարակել «Ուսումնական ձմեռ» նախագծերը.

2. Դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների կազմակերպման մասին մասնախմբերի ղեկավարների հաղորդումը

Առարկայական օլիմպիադաներին մասնակցել  ցանկացող սովորողները կանցնեն համապատասխան ստուգում: Ստուգումն հաղթահարած սովորողների հետ մինչև օլիմպիադայի օրերը կկազմակերպվեն նախապատրաստական աշխատանքներ՝ նախկին տարիների օլիմպիադաների հարցաշարերի միջոցով:

Օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքների իրականացումը առաջարկում եմ ստանձնի Սիլվա Հարությունյանը:

___________________________________________

Նոյեմբերի 8

  1. 2016-2017 ուսումնական տարում կրթահամալիրում օտար լեզվի ուսումնական դասընթացները, դրանց կազմակերպումը

Մեդիակրթություն իրականացնող կրթահամալիրի պայմաններում դասընթացները պետք է անցկացվեն անհատական թվային գործիքներով, առցանց, համացանցի միջոցով, նախապես կազմած, ստեղծած ուսումնական նյութերով, էլեկտրոնային գրատախտակներով, պրոյեկտորներով:

1-3-րդ դասարաններում, որտեղ դասընթացները ամենօրյա են, դասընթացը իրականացվում է բանավոր խոսքի զարգացման միջոցով: Դասընթացներին սովորողները երգում եմ, խաղում են, սովորում են երկխոսություններ, դրանք դերախաղի միջոցով վերարտադրում: Դասերին ցուցադրվում են օտար լեզվով մուլտֆիլմեր, երգերի հոլովակներ, մանկական այլ նյութեր:

Դասավանդողը իր բլոգում հրապարակում է դասարանում անցած, ունկնդրած, սովորած, դիտված նյութերը: Եթե ուսուցանվել է ոտանավոր կամ երգ, ապա բլոգում պետք է հրապարակվեն դրանց խոսքերը, առկայության դեպքում դրվի տվյալ երգի հոլովակը:

Տառաճանաչությունը իրականացվում է խաղերի, երգերի, ոտանավորների միջոցով:

Դասարանում սովորողները տետրերով և գրիչներով չեն աշխատում: Երկրորդ դասարանից սովորողները կարող են առաջադրանքներ ունենալ համակարգչով բառեր, նախադասություններ, երկխոսություններ, փոքր տեքստեր գրել: Ծրագրով նախատեսված գիրք-տետրերում հետաքրքիր առաջադրանքները նույնպես կատարում է համակարգչով:

Եթե ծնողը իրականացնում է իր իրավունքը, որպես անհատի կրթական պատվիրատու, ապա գրավոր աշխատանքը կարող է իրականացվել որպես լրացուցիչ աշխատանք և սովորողը դա անի տանը: Դասավանդողը միայն կարող է խորհուրդ տալ, թե որ ձեռնարկն է ավելի արդյունավետ օգտագործել և կարող է պարբերաբար վերահսկել աշխատանքը:

Դասագրքերը, ուսումնական ձեռնարկները, այլ գրականությունը օգտագործվում է թվայնացված տարբերակով, որպես հավելյալ նյութ:

Նշված դասարաններում տնային առաջադրանք է հանդիսանում դասարանում սովորածի ամրապնդումը տանը: Սովորողը տանը ինքնուրույն կամ ծնողի օգնությամբ բացում է դասավանդողի բլոգը, որտեղ նա նախապես հրապարակել է դասարանում անցած երգերի, ոտանավորների տեքստերը, բառապաշարը և սովորում, կրկնում:

Սովորողը տնային առաջադրանքը ստանում է ոչ թե էլ.փոստով այլ վերցնում դա դասավանդողի բլոգի համապատասխան բաժնից:

Սովորողները մասնակցում են նաև այնպիսի նախագծերին, որտեղ կարող են կիրառել իրենց սովորած նյութի ծավալը:

4-5-րդ դասարաններում սովորողները սկսում են ակտիվ աշխատել նախագծերով: Վարում է իր բլոգը, որտեղ արդեն պետք է ունենա օտար լեզվի համար բացված բաժին: Դասագրքերը, ուսումնական ձեռնարկները, այլ օժանդակ նյութերը գորխածվում են որպես հավելյալ նյութեր: Գործածվում են տարբեր ուսումնական կայքեր, դասավանդողի ստեղծա ուսումնական նյութեր: Սովորողների խոսակցական հմտությունները զարգացնելու նպատակով դասարանում գերակշռում է բանավոր խոսքի կիրառումը, ընթերցանությունն ու բանավոր թարգմանությունը: Գրավոր աշխատանքը հանձնարարվում և կատարվում է տանը: Անգլերենից հայերեն տեքստերը թարգմանվում են որոշակի նախագծերի շրջանակներում, եթե նպատակը նյութը նաև հայերենով ներկայացնելն է: Այլ դեպքերում տեքստերը կամ նյութերը, որոնք ընթերցանության համար են, գրավոր չեն թարգմանվում: Սովորողը տվյալ տեքստի անծանոթ բառերը դուրս է գրում իր թվային բառարանում, Google տետրում, սովորում դրանք: Դասավանդողը այդ բառերով դասարանում բառախաղեր է խաղում (“Hangman”, “I spy with my eye…”, Wordsnake և այլն): Երկխոսությունների ուսուցման համար արդյունավետ միջոց է դրանք անգիր սովորել և դասարանում դերախաղի միջոցով ներկայացնել:

Ուսուցանվում են նաև երգեր, ոտանավորներ:

6-12-րդ դասարանների համար պահանջները գրեթե նույնն են, ինչ որ 4-5-րդ դասարաններում, ուղղակի այստեղ ավելանում է ուսուցանվող նյութի ծավալը և նախագծերի քանակը:

Նախագծերը կարող են լինել միջազգային, ինչպես նաև համապատասխանել կրթահամալիրի օրացույցին:

Բոլոր դասարանների սովորողների համար օտար լեզվի ֆլեշմոբներին, ստուգատեսներին և փառատոններին մասնակցությունը խրախուսվում է:

Այլ առարկաների շրջանակներում իրականացված թարգմանությունները նույնպես գնահատվում են տվյալ օտար լեզվի դասավանդողի կողմից:

Քերականությունը դասավանդվում է որպես գործնական դասընթաց և քերականական վարժությունները հանձնարարվում են կիրառելով բազմաթիվ առցանց կայքեր, որոնք թույլ են տալիս սովորողներին կատարել առաջադրանքները և նույն պահին ստուգել իրենց աշխատանքը: Ինքնաստուգման այս տարբերակը ավելի տեսանելի է անում սովորողների համար իրենց վրիպումները:

Դասարանական աշխատանքը և տնային առաջադրանքները դասավանդողը նախապես առնվազն մեկ շաբաթ առաջ, հրապարակում է իր բլոգի համապատասխան բաժնում: Եթե դասի ընթացքում որևէ բան կիսատ է մնում կամ չի հաջողվում, ապա դասավանդողը բլոգի այդ գրառումը խմբագրում է, տեղափոխում հաջորդ դասին:

Սովորողները առաջադրանքները վերցնում են բլոգից, կատարում, ուղարկում դասավանդողի էլ. հասցեին կամ հրապարակում Google տետրերում: Դասավանդողի ստուգելուց հետո միայն այդ նյութերը հայտնվում են սովորողի բլոգում: Եթե առաջադրանքները ինչ-որ նախագծի շրջանակներում են, ապա դասավանդողը իր հրապարակած նախագծի արդյունքները հրապարակելիս կցում է սովորողների բլոգների հղումները:

Հաջողված դասընթացների մասին դասավանդողը պատմում է «ուսուցչի օրագիր» վեռնագրով իր բլոգի բաժնում:

Դասավանդողներն ու սովորողները կայքի օտարալեզու էջերի սպասարկողներն են, ինչպես նաև  օտար լեզվով նյութեր են հրապարակում ենթակայքերում, բլոգներում: Սովորողի բլոգում հրապարակված հաջողված նյութը դասավանդողը նույնպես կարող է հրապարակել կայքի օտարալեզու էջում:

Միջազգային նախագծեր իրականացնելիս կարող են կազմակերպվել վիդեոկոնֆերանսներ և Skype-հանդիպումներ այլ երկրների դպրոցների հետ, որտեղ սովորողները միայն օտար լեզվով են խոսում:

Կրթահամալիրի սովորողները մասնակցում են նաև կրթահամալիրից դուրս կազմակերպվող միջոցառումների, մրցույթների, ստուգատեսների:

Օտար լեզվի տնային աշխատանքի բովանդակությունը և կազմակերպումը

Սովորողն իրավունք ունի, ծնողի հետ խորհրդակցելուց հետո, ընտրելու տնային առաջադրանքը: Եթե սովորողը չի ընտրում տնային առաջադրանքը, ապա նա գնահատվում է միայն դասարանական աշխատանքի հիման վրա և նրա գնահատանիշը առավելագույնը 6-ը բալ է: Այդ գնահատականը կարող է ավելի բարձ լինել, եթե սովորողը մասնակցում է ֆլեշմոբներին, ստուգատեսներին, կրթահամալիրային այլ միջոցառումներին, օտար լեզվով այլ առարկաներից առաջադրանքներ է կատարում, օրինակ՝ թարգմանություններ:

  • 1-3-րդ դասարանցիների համար նախատեսված տնային առաջադրանքը, որը հիմնականում դասարանում սովորած երգերի, ոտանավորների, բառերի, արտահայտությունների կրկնողությունն է, դասավանդողը տեղադրում է իր բլոգում, իսկ հղումը ուղարկում է սովորողի էլեկտրոնային հասցեին: Սովորողը, սովորողի ծնողը կարող է բացել դա, կրկնել, լսել, սովորել:
  • 4-5-րդ դասարաններ-: Այս ուսումնական մակարդակի համար տնային առաջադրանք կարող են լինել փոքր տեքստերի ընթերցում՝ դրանց վերաբերյալ դասարանում քննարկումներ, հարցադրումներ իրականացնելու նպատակով, նոր բառերի դուրս գրում, փոքր շարադրությունների կամ երկխոսությունների կազմում, իրականացվող նախագծերի վերաբերյալ տնային առաջադրանքներ:
  • 6-11-րդ դասարաններում սովորողները իրականացնում են և՛ նախագծային ուսուցում, և՛ առարկայական: Նախագծի նկարագրությունը, նպատակը, իրականացման քայլերը նախապես հրապարակված են լինում դասավանդողի բլոգում: Նախագծի ամփոփումն նույնպես հրապարակվում է դասավանդողի բլոգում, որտեղ նաև հրապարակված են լինում սովորողների բլոգների հղումները: Նախագծի իրականացման ընթացքում առավել հաջողված հատվածները հրապարակվում են նաև դպրոցի կայքում, ենթակայքերում: Տնային առաջադրանքները կարող են նաև լինել թեմատիկ շարադրություններ, ուսումնասիրություններ, թարգմանություններ, հետազոտություններ, որոնք հրապարակվում են սովորողի բլոգում: Քերականական պաշարը իրականացվում է «Գործնական քերականություն» բաժինով, որը ենթադրում է, որ սովորողները իրենց սովորած քերականական տարրերը ամրապնդում են վերընշված առաջադրանքների միջոցով:
  • 12-րդ դասարանում սովորողները իրականացնում են նախագծային ուսուցում, ինչպես նաև նախապատրաստվում են ավարտական քննություններին:

Յուրաքանչյուր ուսումնական մակարդակի համար դասավանդողը ընտրում է համապատասխան ուսումնական ձեռնարկներ, դասագրքեր, գրքեր, համացանցային պաշարներ: