Ավագ փորձագետների ծառայության (SES) ներկայացուցիչների այցը կրթահամալիր

14958516_1831020900460808_554370563_n 14961414_1831020833794148_1739034673_n

Այսօր աշխատանքային և գործնական այցով կրթահամալիր էին այցելել Գերմանիայի միջազգային համագործակցության արդյունաբերական հիմնադրամի մասնագետները, որոնք կրթահամալիրին ներկայացրեիցն իրենց մասնագետների ծառայությունները: Կրթահամալիրը կարող է ընտրել իրենց ներկայացրած ցանկից որևէ բնագավառ և Գերմանիայից այդ բնագավառի որակյալ մասնագետ հրավիրի կրթահամալիր՝ առնվազն երեքշաբաթյա սեմինարներ անցկացնելու: 

Ավագ փորձագետների ծառայությունը՝ Senior Experten Service (SES)-ը Հայաստանում գործում է 2001 թվականից: Մինչ այսօր այն իրականացրել է ավելի քան 56 ծրագիր: Նրանք իրենց աջակցությունն են ցուցաբերում փոքր և միջին ձեռնարկություններին, ադմինիստրատիվ վարչության, կրթության, գյուղատնտեսության, տեքստիլ արտադրության, բարեգործության և այլ բնագավառներին: Գերմանական փորձագետները աջակցում են տեղական կազմակերպություններին տեխնիկական և կազմակերպչական հարցերում:

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ կրթահամալիրը կորոշի, թե որ բնագավառում է անհրաժեշտ փարձագետ ներգավվել և մենք, լրացնելով անհրաժեշտ ձևաչափը, կհրավիրենք տվյալ մասնագետին:

Սա լավ առիթ է նաև մեր գերմաներենի մասնագետների և գերմաներենով հետաքրքրված սովորողների համար կենդանի փորձառություն կազմակերպելու համար:

Ավագ փորձագետների ծառայության (SES) ներկայացուցիչների այցը կրթահամալիր: Один комментарий

  1. Уведомление: Հաշվետվություն/սեպտեմբեր-դեկտեմբեր « englishclubmskh

Оставьте комментарий